Բաժիններ՝

«Այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն. ինչո՞ւ եք օրենք բերել՝ պարտադիրը շարունակելու մասին». Հակոբ Հակոբյանը՝ Էդմոն Մարուքյանին

«Պարոն Մարուքյան, եթե հիմա «կողմ» եք քվեարկում մի հարցի վերաբերյալ, որին հանձնաժողովի նիստում քվեարկել եք ձեռնպահ, այսինքն՝ այն մարդիկ, ովքեր օրը մեջ կարծիք են փոխում ռեֆորմի համար, այդ մարդիկ երբեք ռեֆորմ չեն կարող անել»,- այսօր ԱԺ-ում դիմելով «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին` այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը։

Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ո՞վ է ձեռնպահ քվեարկել, իսկ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ դա ավելի ուշ կճշտեն։

Մկրտիչ Մինասյանը նկատեց. «Այսօրվա կառավարությունն ունի ժողովրդի վստահության քվեն, այդ դեպքում ինչո՞ւ եք օրենք բերել՝ պարտադիրը շարունակելու մասին, օրենք բերեիք՝ թողնեիք կամավոր, թող կամավոր գնար։ ՀՀԿ-ն կողմ է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքին, հակառակ դեպքում կենսաթոշակը միշտ կմնա խնդիր ՀՀ-ում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս