15-ամյա Ժոել Լոպեսը նախընտրել է հեռանալ «Բարսելոնայից»՝ «Արսենալի» ակադեմիայի համար:
Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանի 2018 թվականի հունիսի 11-ի համապատասխան որոշմամբ Վերին Գետաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Հայկ Սարգսյանը:
Ռուսական «Կինոտավր» 29-րդ բաց կինոփառատոնի ժյուրին հունիսի 10-ին Սոչիում կայացած պարգեւատրման արարողությանը լավավույն ֆիլմ է հայտարարել Նատալյա Մեշչանինովայի «Աշխարհի սիրտը» կինոնկարը:
Կառավարության արտահերթ նիստում այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները:
Հունիսի մեկին տեղացած կարկուտը զգալի վնաս է հասցրել Քաշաթաղի շրջանի ցանքատարածություններին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Գյումրիում մայիսի 17-ին տեղի ունեցած երկու անձի սպանությունը. մեղադրանք է առաջադրվել 1997թ. ծնված երիտասարդի:
«Կարծում եմ՝ այս փուլը բավականին անորոշության և մի քիչ վտանգավոր փուլ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ խոսելով Արցախյան հիմնախնդրի բանակցային պրոցեսի մասին։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի այնպիսին, որ ցանկացած քաղաքացի կամավոր ցանկություն հայտնի միանալ դրան: Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե ասել են, որ կուտակային համակարգը կարող է օգտակար լինել պետության համար, սակայն դրա համար պետք է մշակել ճիշտ մոդել:
14-ամյա Հայկ Հարությունյանը որոնվում է որպես անհետ կորած
Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա ՊՍԺ-ի խաղացող:
Այս պահին կառավարության արտահերթ նիստի ընթացքում «Դեմ եմ» նախաձեռնության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի առջև: Նախաձեռնության անդամ Լևոն Հարությունյանը նշեց, որ իրենք պահանջում են հետաձգել հուլիսի 1-ից պարտադիրի ներդրումը և իրենց հետ քննարկումներ սկսել:
ՀՀ Զինվորական դատախազությունում ամփոփվել են 2018թ. 1-ին եռամսյակի ընթացքում զինված ուժերում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների դատախազների կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները։
Էներեգետիկ ոլորտում ռիսկերը հաղթահարելուն զուգահեռ կուսումնասիրվեն էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման բոլոր հնարավորությունները: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է Իրաքյան Քանդիլին և Շենգալին նույնպես «արժանացնել» սիրիական Աֆրինի ճակատագրին:
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ ապօրինի շինարարության և ինքնակամ հողազավթումների դեպքերի հայտնաբերման ու կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք, որոնց առնչությամբ իրականացվել են օրենքով սահմանված համապատասխան քայլեր:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսի 12-ին Սինգապուրում կայանալիք բանակցությունների արդյունքների վերաբերյալ մամուլի ասուլիս կտա տեղական ժամանակով ժամը 20:00-ին (Երւանի ժամանակով ժամը 16:00-ին), ինչից հետո կուղեւորվի Վաշինգտոն:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակում է ԲԷՑ-ի արդյունավետ կառավարման ծրագիր: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ հայտարարեց նախարար Արթուր Գրիգորյանը՝ կարևորելով լուրջ բարեփոխումների արդյունքում նոր տեսակի ԲԷՑ-եր ունենալը:
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 11-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին եւ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին:
Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող Պետրոս Պետրոսյանը միջնորդեց Ժիրայր Սէֆիլյանի պատիժը մեղմացնել՝ նրան դատապարտելով 7 տարվա ազատազրկման:
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հայաստանի Հանրապետության եւ Բելառուսի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
Սիրիայի Մանբիջի շրջանի շուրջ Թուրքիայի, Միացյալ Նահանգների և քրդերի միջև ստեղծված հակասությունների կծիկը կարծես թե սկսում է հանգուցալուծվել հօգուտ Թուրքիայի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ հավանական համարելով, որ Մանբիջն ի վերջո կհանձնվի թուրքերի վերահսկողությանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սեմ Սիմոնյանին:
Բելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին:
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովն անդրադարձել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված կեղծ լուրերին, թե իբր ադրբեջանական զորքերը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հեկտար տարածք են գրավել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության այս տարվա հաղթող Չո Լա Աունն իրեն շնորհած 100 000 դոլարը կհատկացնի Մյանմայի ռոհինջաների կրթական և առողջապահական խնդիրների լուծմանը:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ¸ ոստիկանության գնդապետ Իգոր Գրիգորյանի սույն թվականի հունիսի 11-ին ստորագրած հրամանի համաձայն ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառման–քննարկման բաժնի պետ¸ ոստիկանության գնդապետ Գեորգի Ղարամյանը անձնական նախաձեռնությամբ¸ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանությունում ծառայությունից։
68 տարեկան հասակում վախճանվել է Fleetwood Mac խմբի նախկին կիթառահար Դենի Քիրուենը: