
Բելառուսն այնուամենայնիվ Ադրբեջանին մատակարարել է «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը

Բելառուսն այնուամենայնիվ «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը մատակարարել է Ադրբեջանին: Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, դեռ 2017թ. այցելել էր Բելառուս, որտեղ Մինսկում ծանոթացել էր «Պոլոնեզի» արտադրման տեխնոլոգիաներին:
Ռուսական «Коммерсант»-ը ապրիլին գրել էր, որ Բելառուսը այս տարվա ընթացքում պատրաստվում է անցնել «Պոլոնեզ»-ի մատակարարման վերաբերյալ արտահանման առաջին պայմանագրի իրականացմանը, և որպես համակարգի հնարավոր պատվիրատու նշվում էր Ադրբեջանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսի 11-ին մասնակցել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հրթիռային զորամասի բացման արարողությանը, և ՊՆ պաշտոնական կայքում զետեղված լուսանկարներում երևում են բելառուսական արտադրության «Պոլոնեզները»: