«Արսենալը» տարավ «Բարսելոնայի» «հույսը»
15-ամյա Ժոել Լոպեսը նախընտրել է հեռանալ «Բարսելոնայից»՝ «Արսենալի» ակադեմիայի համար:
«Բարսելոնայի» «կադետների» ձախ պաշտպանը հրաժարվել է ստորագրել նախնական «դպրոցական» պայմանագիր «Կապտանռնագույնների» հետ և ուղևորվել է «Արսենալի» ակադեմիա:
Ինչպես հաղորդում է Sport-ը, դրանում քիչ դեր չի խաղացել Ռաուլ Սանչեխին, ով ավելի վաղ գրավում էր «Բարսելոնայի» ֆուտբոլային դեպարտամենտի տնօրենի պաշտոնը, իսկ ձմռանը տեղափոխվեց «Արսենալ»:
Լոպեսի նկատմամբ, ում մասնագետները համարում են «Բարսելոնայի» ապագա աստղերից մեկը, հավակնություններ ունի նաև «Լիվերպուլը»: Ժոելը «Բարսելոնայի» առաջին սանը չէ, ով ընտրում է «Արսենալը»: Բավական է հիշել Էկտոր Բեյլերինին և Սեսկ Ֆաբրեգասին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը