
«Նախարարությունը ԲԷՑ-ի արդյունավետ կառավարման ծրագիր է մշակում»

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մշակում է ԲԷՑ-ի արդյունավետ կառավարման ծրագիր: Այս մասին այսօր կառավարության արտահերթ նիստից առաջ հայտարարեց նախարար Արթուր Գրիգորյանը՝ կարևորելով լուրջ բարեփոխումների արդյունքում նոր տեսակի ԲԷՑ-եր ունենալը:
«Բավականին շատ միջազգային կառույցներ պատրաստ են ներդրումներ իրականացնել»,- ասաց նախարարը: