
Ջանլուիջի Բուֆոնն այս շաբաթ պայմանագիր կստորագրի ՊՍԺ-ի հետ

Իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կդառնա ՊՍԺ-ի խաղացող: Ֆուտբոլիստը և ակումբն արդեն պայմանավորվել են երկամյա պայմանագրի վերաբերյալ, դարպասապահի աշխատավարձը կկազմի տարեկան 7 մլն եվրո:
Կողմերին մնում է հարթել մի քանի փոքր ձևականություններ, և տեղափոխության մասին կհայտարարվի հունիսի 12-13-ին: Ինչպես հաղորդում է Calciomercato-ն: Բուֆոնը պաշտոն կստանա նաև Կատարում կայանալիք ԱԱ-2022-ից հետո:
Բուֆոնը վերջին 17 մրցաշրջաններն անցկացրել է «Յուվենթուսի» կազմում և դարձել է Իտալիայի իննակի չեմպիոն: Ոչ Ջիջին, ոչ ՊՍԺ-ն դեռ չեն հաղթել Չեմպիոնների լիգան:
Պատրաստեց Անի Գաբուզյանը