ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Քարամյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Վահե Հովհաննիսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական:
«Կառավարությունը ֆիքսում է, որ ընդամենը մեկ տարվա ժամկետ ունի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարության ծրագրի մասին՝ նկատեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական եկամուտների նախագահի տեղակալներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել:
Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր և Տումի համայնքներում մայիսի 28-ին գայլի հարձակումից տուժած երեխաները դուրս կգրվեն հիվանդանոցից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովային:
ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հունիսի 6-ին հանդիպել է Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և Հայկական բնապահպանական ճակատի ներկայացուցիչների հետ։
Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է հրաձգային (դիպուկահարների) ստորաբաժանման նոր ժամանած զինծառայողների ուսուցումը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը դեմ է քվեարկելու կառավարության ծրագրին՝ անկախ խմբակցության որոշումից։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ինքը` Անդրանիկ Հարությունյանը:
25-ամյակի միջոցառումների շրջանակներում Կոնվերս Բանկը հանդես է գալիս որպես «Սևան Ստարտափ Սամիթի 2018»-ի հովանավոր, որի «Սիսայդ Ստարտափ Սամիթների գալա միջոցառմանը» մասնակցելու նպատակով հուլիսի 22-29-ը Սևանում են հավաքվելու ավելի քան 1000 ձեռնարկատերեր՝ աշխարհի տարբեր երկրներից:
Ստրասբուրգում 11 մարդ է տուժել հունիսի 6-ին հացահատիկի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, հասարակական գործիչ Աշոտ Բլեյանը գտնում է՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «շատ վատ արեց», որ վերջին զանգի օրը Դիլիջանի դպրոց այցելեց և այնտեղ ելույթ ունեցավ անգլերենով։
Կառավարության ծրագիրն իրավական տեսակետից նպատակների հուշագիր է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը` նշելով, որ կառավարության ծրագրում ինքը միայն նպատակներ է տեսել, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրել:
Հայաստանի ռուսական ռազմակայանի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) ստորաբաժանումների անձնակազմը Հայաստանի լեռնային շրջաններում ձեռնամուխ է եղել վերջին սերնդի հետախուզական քիմիական մեքենաների (ՌՔՄ) յուրացմանը:
«Քրեական գործը վերաբացվում է նոր հանգամանքների կամ նոր երևան եկած հանգամաների դեպքում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պետաիրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով Մարտի 1-ի քրեական գործին:
168.am-ի աղբյուրները Արցախից տեղեկացնում են, որ զբաղեցրած պաշտոնից ազատման դիմումներ են ներկայացրել ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը և նրա տեղակալ Գագիկ Սարգսյանը:
Հունիսի 6-ին, ժամը 10:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցում գտնվող 7 հարկանի շենքի տանիքից ծուխ է նկատվում, պայթել է գազի բալոն, տարածքը վերածվում է ծխապատ գոտու:
Չիլիում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) հունիսի 4-ին իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային:
ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը և Լենա Նազարյանը ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորագիր են ներկայացրել:
ԱՄՆ-ում վախճանվել է բանաստեղծ եւ կատարող Ջալալ Մանսուր Նուրիդին՝ The Last Poets աֆրոամերիկյան պոետական կոլեկտիվի մասնակիցը:
Չնայած Արցախում ընթացող գործընթացներին` սահմանին իրավիճակը նորմալ է: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման տեքստում:
Բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն ուղեւորություն կկատարի Սինգապուր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ այնտեղ նախատեսված հանդիպման անցկացման ժամանակ եւ կարող է ոչ պաշտոնական աջակցություն ցույց տալ բարձր մակարդակի բանակցություններին:
Մեր տեղեկություններով, առաջիկայում ՀՀԿ խմբակցությունը կլքեն ևս մի քանի գործարար պատգամավորներ, ինչպես օրինակ՝ Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ) և Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադիկ)։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2017 թվականի տարեկան հաղորդմամբ անդրադարձել է կրթությունից դուրս մնացած երեխաների հարցին, որը շարունակվում է չլուծված մնալ։
Հունիսի 25-ին ԱԺ-ում տեղի կունենան խորհրդարանական լսումներ «Դիմակայունության մշակույթի ամրապնդում և զարգացում» թեմայով: Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Վերջին շրջանում առաջացած բողոքի ալիքը խորհելու առիթ տվեց բոլորիս ու մտահոգությանս պատճառը իմ հրաժարականի պահանջը չէր միայն¸ այլև երկրի ներքին անվտանգությունը չխաթարելու և ներքաղաքական սրացումներից զերծ մնալու նպատակը։
Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարները Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի եւ պետքարտուղար Մայք Փոմպեոյի անունով հղած նամակում երկյուղներ են հայտնել, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումը կարող է խաթարել Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի հաստատմանն ուղղված իրենց ջանքերը։
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ ՊՆ տեղակալ Մակար Ղամբարյանը ներկայացրեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 5-ին, ժամը 21.30-ին, Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Շիրակ» օդանավակայանից բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Արթուր Ն.-ն։