Բաժիններ՝

ԵՄ-ն ԱՄՆ-ին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն բիզնեսի համար

Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարները Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության ղեկավար Սթիվեն Մնուչինի եւ պետքարտուղար Մայք Փոմպեոյի անունով հղած նամակում երկյուղներ են հայտնել, որ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնումը կարող է խաթարել Իրանի հետ առեւտրատնտեսական կապերի հաստատմանն ուղղված իրենց ջանքերը։

«Ներկա իրավիճակում նոր պատժամիջոցները կարող են խոչընդոտել Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների նշանակալից թուլացման գործընթացի շարունակմանը»,- մեջբերում է անում The Washington Post-ը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Եվրամիության ֆինանսների եւ արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ուղերձից:

Ինչպես հաղորդվել է, Իրանի դեմ պատժամիջոցների ռեժիմի վերականգնման պլանների մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը մտադիր է ԱՄՆ-ը դուրս բերել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրից: Այդ դեպքում ԱՄՆ-ի վերականգնված պատժամիջոցների ներքո կհայտնվեն նաեւ այն արտասահմանյան ընկերությունները, որոնք գործարարություն են վարում իրանցի գործընկերների հետ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս