Բաժիններ՝

Մահացել է ռեփի նախապապը

ԱՄՆ-ում վախճանվել է բանաստեղծ եւ կատարող Ջալալ Մանսուր Նուրիդին՝ The Last Poets աֆրոամերիկյան պոետական կոլեկտիվի մասնակիցը: Այդ մասին հայտնել է Rolling Stone-ը՝ վկայակոչելով արտիստի ազգականներին:

Նուրիդինը 74 տարեկան էր: Մահվան պատճառը չի բացահայտվում:

The Last Poets-ի կազմում իր ստեղծագործության համար Նուրիդինին կոչել են «ռեփի նախապապ»:

Խմբի ալբոմները, որոնցում մինիմալիստական երաժշտությունը համադրվել է ռեչիտատիվի եւ քաղաքական ու սուր սոցիալական թեմաներով տեքստերի հետ, դարձել են հիփ-հոփի ամենավաղ շրջանի օրինակներից մեկը: The Last Poets-ը հայտնվել է 1968 թվականին: 2018-ին կոլեկտիվը թողարկել է Understand What Black Is ալբոմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930