Բաժիններ՝

Դենիս Ռոդմանը կժամանի Սինգապուր՝ աջակցելու ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի գագաթնաժողովին. NY Post

Բասկետբոլիստ Դենիս Ռոդմանն ուղեւորություն կկատարի Սինգապուր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ այնտեղ նախատեսված հանդիպման անցկացման ժամանակ եւ կարող է ոչ պաշտոնական աջակցություն ցույց տալ բարձր մակարդակի բանակցություններին: Այս մասին հունիսի 5-ին իր էլեկտրոնային տարբերակում հայտնել է ամերիկյան New York Post թերթը։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ Ռոդմանը Սինգապուր կժամանի հունիսի 11-ին: Նա հույս ունի ոչ պաշտոնական դեր խաղալ հանդիպման բարենպաստ ելքին նպաստելու նպատակով: «Պետությունները խրախուսանքով են վերաբերվում բարի կամքի դեսպանների ներկայությանը: Կարելի է դրան չհամաձայնել, բայց Դենիս Ռոդմանը համապատասխանում է այդ դերին»,- նշել է հրատարակության աղբյուրը:

57-ամյա Ռոդմանը փլեյ-օֆ մրցախաղերի լավագույն խաղացողն է Բասկետբոլի ազգային ասոցիացիայի ամբողջ պատմության մեջ: Նա մարզական կարիերան ավարտել է 2006 թվականին, կանոնավոր կերպով մասնակցում է տարբեր հեռուսահաղորդումների եւ ժամանցային շոուների, նկարահանվում է կինոյում: Նախկին բասկետբոլիստը հաճախակի հյուր է ԿԺԴՀ-ում. նա այդ երկիր է այցելել վեց անգամ, վերջին այցը կայացել է 2017 թվականի ամռանը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն ընդգծում է, որ Ռոդմանը Վաշինգտոնի պաշտոնական ներկայացուցիչը չէ եւ ԿԺԴՀ ուղեւորություններ է կատարում որպես մասավոր անձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս