
Ունայի Էմերին կարող է գլխավորել «Արսենալը»

Ունայի Էմերին կարող է փոխարինել Արսեն Վենգերին: ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին կարող է գլխավորել Լոնդոնի «Արսենալը»: Ինչպես հաղորդում է Sunday Express-ը, նա հանդիսանում է այդ պաշտոնի գլխավոր թեկնածուն:
«Զինագործները» դիտարկում են Էմերիի տարբերակը այն ժամանակվանից, երբ Լուիս Էնրիկեն և Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվեցին գլխավորել լոնդոնյան թիմը: Գլխավոր պրոբլեմը գործարքը կնքելու համար Էմերիի բարձր աշխատավարձն է:
Հիշեցնենք, որ Էմերին հայտարարել է, որ կհեռանա ՊՍԺ-ից մրցաշրջանի ավարտից հետո, իսկ «Արսենալին» հրաժեշտ տվեց Արսեն Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը