
ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ ունի

Գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը նշանակվել է ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը:
Տուխելի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 2 տարով։ ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Թոմաս Տուխելը փոխարինում է Ունաի Էմերիին, ով ավելի վաղ հայտարարել էր իր հեռանալու մասին:
Գերմանացի 44-ամյա մասնագետը 2009-2014 թվականներին մարզել է գերմանական «Մայնց» ակումբը, իսկ 2015-17 թվականներին գլխավորել է Դորտմունդի «Բորուսիա»-ն, որի հետ 2016-17 մրցաշրջանում հաղթել է Գերմանիայի Գավաթը: