Բաժիններ՝

«Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, թե դա բուժվում է». Վենգեր

Արսեն Վենգերը պատմել է, որ պլանավորում է մնալ ֆուտբոլում, նույնիսկ «Արսենալից» հեռանալուց հետո: «Արսենալը» արտագնա խաղում հաղթեց «Հադերսֆիլդին» (1:0), որը վերջին հանդիպումն էր Արսեն Վենգերի համար՝ որպես «զինագործների» գլխավոր մարզիչ:

«Զգո՞ւմ եմ արդյոք թեթևություն: Ոչ, իրականում ես վշտացած եմ: Ամեն ինչ մի օր ավարտվում է: Ես բոլորին մաղթում եմ ամենայն բարիք, երկրպագուները շատ լավ դրսևորեցին իրենց մինչև վերջ: Ակումբին ցանկանում եմ ամենայն բարիք ապագայում»,- Վենգերի խոսքերն է մեջբերում BBC-ն:

«Շատ դժվար կլինի սովորել, բայց ես կաշխատեմ գլուխ հանել: Բայց ես առաջին հերթին կմնամ «Արսենալի» երկրպագու: Բնականաբար, ես կմնամ ֆուտբոլում: Մարզչական աշխատանք, կամ այլ մի բան: Ես հիվանդ եմ ֆուտբոլով և չեմ կարծում, թե դա բուժվում է»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031