
«Մանչեսթեր Յունայթեդը» 200 մլն ֆունտ է պատրաստում Նեյմարի համար

ՊՍԺ-ի կիսապաշտպան Նեյմարը հետաքրքրում է «Մանչեսթեր Յունայթեդին»: Նախորդ շաբաթ հայտնի դարձավ այն մասին, որ Նեյմարը մտադիր է հեռանալ ՊՍԺ-ից:
Մասնավորապես հաղորդվել էր, որ խաղացողի հայրն արդեն խնդրել է գործակալ Պինի Զախավիին վաճառել իր տղային այլ ակումբի: Երկար ժամանակ Նեյմարի նկատմամբ միակ և գլխավոր հավակնորդը համարվում էր «Ռեալը», բայց երևում է, պայքարի մեջ պատրաստ է մտնել «Մանչեսթեր Յունայթեդը»:
Ինչպես հաղորդում է The Mirror-ը, «կարմիր սատանաները» մտադիր են ձեռք բերել բրազիլացի կիսապաշտպանին և այդ նպատակի համար պատրաստ է ծախսել 200 մլն ֆունտ: «Մանչեսթեր Յունայթեդը» Նեյմարին կառաջարկի նաև տարեկան 30 մլն ֆունտ աշխատավարձ: Տվյալ պահին բրազիլացին դեռ վերականգնվում է վնասվածքից:
Պատրաստեց Անի Գաբուզյանը