
Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերն այժմ առավել հասանելի են

Արդշինբանկը բարելավել է ֆիզիկական անձանց տրամադրվող «Ակնթարթային» վարկերի պայմանները: Համաձայն բարելավված պայմանների՝ այս վարկերն այժմ հասանելի են ավելի լայն սեգմենտի համար և ավելի մեծ գումարային սահմանաչափով:
«Ակնթարթային» վարկերը տրամադրվում են մինչև 1,1 մլն ՀՀ դրամի կամ համարժեք ԱՄՆ դոլարի գումարի չափով: ՀՀ դրամով տրամադրվող վարկերը հասանելի են 21,5%-ով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը՝ 19,5%-ով: Վարկերը տրամադրվում են 120 ամիս մարման ժամկետով, ՀՀ դրամով վարկերի դեպքում՝ ցանկացած նպատակի համար, իսկ ԱՄՆ դոլարով վարկերի դեպքում՝ գյուղատնտեսության զարգազման համար:
Հիշեցնենք, որ Արդշինբանկի «Ակնթարթային» վարկերը տրամադրվում են առանց եկամուտների վերլուծության, ապահովվածության կամ գրավի:
Վարկ ստանալու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ (հանրային ծառայությունների համարանիշ): Ընդ որում, այս վարկերը տրամադրվում են Visa Electron ակնթարթային տրամադրման չիպային քարտերով, որը հաճախորդը ստանում է անմիջապես:
«Ակնթարթային» վարկերի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով այստեղ կամ զանգահարելով (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր: Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը» Հայաստանում: