
ՊՊԾ գնդի գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան

Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի գրավման գործով դատական նիստին զուգընթաց ակտիվիստները միակողմանի փակել են Արշակունյաց պողոտան: Նրանք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում պահանջում են նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանից բավարարել ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: