Բաժիններ՝

«Չեմ հեռանա Արգենտինայի հավաքականից, եթե չհաղթենք ԱԱ-2018-ը». Մեսսի

Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Աշխարհի առաջնության մասին:

«Առաջին քառյակում հայտնվելը կնշանակի, որ մենք լավ մասնակցություն ենք ունեցել Աշխարհի առաջնությունում: Արգենտինան արժանի է այնտեղ հայտնվել պատմության պատճառով: Ճիշտ է, դա մեզնից մեծ ջանքեր կպահանջի, բայց մենք կանենք ամեն ինչ կրկին քառյակում լինելու համար:

Անգամ, եթե մենք չհաղթենք Աշխարհի առաջնությունը, ես չեմ հեռանա հավաքականից: 2016-ին ես փոշմանեցի իմ հայտարարությունից անմիջապես հետո (ֆուտբոլիստը նշել էր, որ հեռանում է հավաքականից):  Դա սխալ ուղերձ կլիներ բոլոր երիտասարդներին, ովքեր պայքարում են իրենց երազանքի համար:

Շարունակեք պայքարել նրա համար, ինչ դուք ուզում եք»,-  նշել է Մեսսին TyC Sports-ի եթերում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս