
Ձեռնարկվում են միջոցներ պատահարի վայրից փախուստի դիմած վարորդին հայտնաբերելու ուղղությամբ

Մայիսի 16-ին ժամը 03:00-ի սահմաններում անհայտ մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը Ստեփանակերտ-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին բախվել է հանդիպակաց ուղղությամբ ընթացող Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1977թ. ծնված Ֆ.Հ-ի կողմից վարած «Միցուբիշի-Օտլանդեր» ավտոմեքենայի կողքին և դիմել փախուստի, ինչի հետևանքով Ֆ.Հ-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Արցախի ոստիկանություն