Բաժիններ՝

ԱԱԽ նորանշանակ քարտուղարն ի՞նչ կարգավիճակ ունի զանգվածային անկարգությունների և անօրինական հավաքների վերաբերյալ գործով

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել քաղաքագետ Արմեն Գրիգորյանը, ով ապրիլին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձերբակալվել էր, ապա ազատ արձակվել։ Իրավապահները ներկայումս չեն շտապում որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել ԱԱԽ քարտուղարի դատավարական կարգավիճակի մասին մասին։

Նա ձերբակալվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով՝ ապրիլի 13-ին ցուցարարների կողմից ԵՊՀ մուտք գործելու գործով։

Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ դեռևս ապրիլի 21-ին հանդես էր եկել Հատուկ քննչական ծառայությունը, սակայն ապրիլի 23-ին Արմեն Գրիգորյանը ևս մյուս ձերբակալված անձինք ազատ արձակվեցին:

Փաստինֆոն փորձեց ՀՀ գլխավոր դատախազությունից եւ Հատուկ քննչական ծառայությունից տեղեկանալ, թե երբ եւ ինչ հիմքով է դադարեցվել Արմեն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, կամ ընդհանրապես դադարեցվել է, թե ոչ։ Սակայն իրավասու մարմինները որեւէ պաշտոնական պարզաբանում այդպես էլ չտրամադրեցին

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031