Բաժիններ՝

Թանգարանային գիշերը՝ Մայր Աթոռում. կցուցադրվեն Առաջին Հանրապետության թղթադրամները

Թանգարանային գիշերը՝ մայիսի 19-ին, բաց կլինի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սևակի թանգարանը:

Մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանների առիթով կցուցադրվեն Հայաստանի Առաջին Հանրապետության թղթադրամները, արխիվային նյութեր, ինչպես նաև «Սբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձր շքանշանները, որոնք հաստատվել են 1919 թ.՝ երանաշնորհ Տ.Տ. Գևորգ Ե. Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ:

Տոնական երեկոյի ընթացքում կկատարվի նաև նորաստեղծ գեղանկարի ցուցադրություն. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ երիտասարդ գեղանկարիչ Միքայել Հարությունյանը վրձնել է «Վերջ Գողգոթային. հաղթություն» կտավը՝ նվիրված Սարդարապատի հրաշամարտի հոբելյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031