Կարեն Վարդանյանի հերթական նվերը հունիսի 1-ի առթիվ
Եվս մեկ օր՝ եվ երեխաների համար կբացվի օրացույցի ամենասիրելի էջը: Հունիսի մեկն ամռան առաջին եվ երեխաների պաշտպանության օրն է: Տոն, որին անհամաբեր սպասում են բոլոր փոքրիկները, հատկապես մանկատների և հատուկ դպրոցների երեխաները: 365 օր, 24 ժամ ու ամեն վայրկյան՝ նրանք ունեն պատշպանության ու հոգատարության կարիք:
Կյանքի համար՝ իրենց պայքարում երեխաներն ավելի ուժեղ են դառնում, երբ հոգատար վերաբերմունք են ստանում: Հունիսի մեկին ընդառաջ՝ հանրապետության բոլոր մանկատներն ու բոլոր հատուկ դպրոցները դիմավորել են իրենց մշտական հյուրերին:
«Գրանդ Քենդի» ընկերությունն ապահովում է այս երեխաների մանկության ևս մեկ հիշարժան դրվագ: Մի քանի ժամ երեխաները պարել են, երգել, խաղացել եվ ուրախացել փափուկ հերոսների հետ: Քաղցրավենիքով բեռնված մեքենանների ուղղությունները տարբեր են՝ սկսած Երեվանից մինչեվ հանրապետության հեռավոր քաղաքներ:
Որպես բարի ավանդույթ՝ «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը տոն է դարձրել Երեւանի եւ մարզերի բոլոր մանկատներում բնակվող ու բոլոր հատուկ դպրոցներում սովորող երեխաների օրը: Բարերարը բոլոր մանկատներին, նվերներից բացի, տրամադրել է ընդհանուր առմամբ՝ 20 մլն դրամ հրատապ կարիքները հոգալու համար: Երեխաների պաշտպանության օրվան նվիրված՝ աջակցություն է ստացել նաեվ արյունաբանական կենտրոնը:
Արյան քաղցկեղ ունեցող երեխաներին առողջ մանկություն վերադարձնելու համար 10 մլն դրամ է հատկացվել:
Մանրամասները` տեսանյութում: