 
                        Ե՞րբ կսկսվեն ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները. պարզաբանում է ԱԳ փոխնախարարը
 
                                    «Վիզաների ազատականացման երկխոսությունը սկսվել է 2014 թվականից, մեկնարկը հիմնականում պայմանավորված է անդամ երկրների դիրքորոշումից»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման խնդրին:
Ըստ նրա` հարցը ՀՀ արտգործնախարարության օրակարգում է, և չկա որևէ հանդիպում ԵՄ պատասխանատուների հետ, որ այս հարցը չի բարձրացվել:
«Ես հասկանում եմ, ՀՀ քաղաքացիների համար որոշակի խնդիրներ առաջանում են մուտքի արտոնագրերի հետ կապված և սրան է միտված մեր աշխատանքը»,- ասաց փոխնախարարը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        