Բաժիններ՝

Twitter-ն օգտատերերին խորհուրդ է տվել փոխել նշանաբառերը

Twitter-ի աշխատակիցներն օգտատերերին խորհուրդ են տալիս նախազգուշական նկատառումներով փոխել նշանաբառերը, քանի որ դրանք անսարքությունների պատճառով պահվել են անհամապատասխան ձեւով: Այս մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ասված է մայիսի 3-ին սոցցանցի պաշտոնական բլոգում հրապարակված հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, նշանաբառերը, առկա կանոնների համաձայն՝ պետք է գրանցվեն ծածկագրված տեսքով, եւ Twitter-ի աշխատակիցներից ոչ մեկը չի կարող դրանք տեսնել:

«Մենք վերջերս հայտնաբերել ենք անսարքություն, որի պատճառով ներքին պահոցում նշանաբառերը պահվել են չծածկագրված տեսքով,- նշված է հայտարարության մեջ:- Մենք շտկել ենք անսարքությունը եւ մեր հետաքննության արդյունքներով չեն հայտնաբերվել այն բանի վկայություններ, թե որեւէ մեկը տվյալներ մուտք գործելու հնարավորություն է ստացել կամ դրանք օգտագործել է ոչ պատշաճ կերպով»:

Ընկերությունն օգտատերերին խորհուրդ է տալիս այնուամենայնիվ նախազգուշության նպատակով փոխել նշանաբառերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031