
Երևանում բախվել են ավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա

Մայիսի 3-ին, ժամը 21.30-ին, Երևանի Շիրակի փողոցի «ԱԳԼՃԿ»-ի դիմաց իրար են բախվել «ՀԻԳԵՌ» մակնիշի ավտոբուս և «Օպել» մակնիշի ավտոմեքենա:
«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: