Բաժիններ՝

Մեսսիին պետք չէ հաղթել ԱԱ-ն՝ պատմության լավագույն ֆուտբոլիստը համարվելու համար

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտեն համարում է, որ «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին արդեն հանդիսանում է ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

«Դի Ստեֆանոն չի հաղթել ԱԱ-ն, նույն բանը կարելի է ասել նաև Օմար Սիվորիի մասին: Հուսով եմ, որ Մեսսին կկարողանա դառնալ աշխարհի չեմպիոն, բայց նրա պատմությունն արդեն գրված է գոլերի և 20 տիտղոսների օգնությամբ: Չեմ կարծում, որ նրան պետք է հաղթել Մունդիալը պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը համարվելու համար: Նա արդեն հանդիսանում է դրանցից մեկը»,- Մենոտեի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031