Բաժիններ՝

««Լիվերպուլը» կանգնած է իսկապես ինչ-որ լավ բանի շեմին». Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը:

«Ուրախ եմ նրանց համար: Դուք խաղից հետո տեսաք Միլների էմոցիաները և երկրպագուների տոնելը: Հասկանում եմ, թե դա ինչ է նշանակում: Գիտեմ, թե ինչպիսի աջակցություն է ստանում «Լիվերպուլը»: Այդ երկրպագուներն ուզում են հպարտանալ իրենց ակումբով:

Յուրգեն Կլոպը ստիպել է նրանց թռնել: Եթե նրանք կատարեն հաջորդ քայլը, դա կարող է դառնալ Կլոպի ղեկավարության ինչ-որ յուրահատուկ բանի սկիզբը: Կարծում եմ՝ նրանք կանգնած են իսկապես ինչ-որ լավ բանի շեմին»,- Ջերարդի խոսքերն է մեջբերում SportsMole-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031