ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ավարտվեց Մասրիկ-1 ծրագրի ներդրողների մրցույթը։ Ըստ մրցույթի կանոնների՝ այն ընկերությունը կամ կոնսորցիումը, ով կառաջարկեր ամենացածր սակագինը, իրավունք կստանար իրականացնել Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 3-ին կոչով դիմել է համաքաղաքացիներին՝ հետեւելու Մարտին Լյութեր Քինգի օրինակին, որն իր կյանքը նվիրեց սոցիալական արդարության համար պայքարին։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի և Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտում հողի մակերևույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։
Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները «Փամբակ» լեռնային զորափորձարանում լեռնաալպինիստական պատրաստության անցնելու շրջանակներում կդիմագրավեն պայմանական հակառակորդի գրոհը Շեգգյոլ լեռը բարձրանալիս:
Այսօր գիշեր Լոռու մարզում տեղացած ձյունը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը:
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին այցելել է Ֆրանսիայի Բուրգ դե Պեաժ քաղաք և հանդիպել քաղաքապետ Նատալի Նիեզոնի հետ։
Բադեն-Բադենի մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հոու Յիֆանը:
Ապրիլի 3-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններիի հակազդման վարչության քրեական հետախույզները գլխավոր վարչություն բերման ենթարկեցին Սամվել Օզմանյանին։
Ապրիլի 4-ին, ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքում երկար ժամանակ թթվածնային բալոն է դրված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիան կարող է 720 միլիոն եվրո կորցնել երկաղութայինների համազգային գործադուլի հետեւանքով:
Ապրիլի 2-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1951թ. ծնված Մ.Մ-ն, հեռախոսով ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս է հայտնել այն մասին, որ Հակոբյան 31 հասցեում տեղակայված իրեն պատկանող ապրանքների խանութից գողություն է կատարվել: Պարզվել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, անհայտ անձը մեխանիկական եղանակով բացելով նշված խանութի փայտյա պատուհանը, մուտք է գործել ներս և գողացել 20 տուփ սուրճ, 3 հատ սառեցված հավ, 2 տուփ հավի սառեցված թևեր, 9 հատ խտացրած կաթ, 1 կիլոգրամ ալյուր, 2 հատ փոքր տոմատ, 3 հատ կաղամբ, 2 կգ. կոնֆետ և 16 հատ յոգուրտ:
Թուրքիային ռուսական C-400 համալիրների առաջին մատկարարումները նախատեսված են 2019 թվականի հուլիսին:
Ավազակային հարձակում «Ֆաստ Կրեդիտ» վարկային կազմակերպության Ավանի մասնաճյուղում:
«Քաղաքական գործընթացները պատվերով համերգ չեն, որ ընդդիմության որ գործիչը, ինչ ցանկանա, հաջորդ օրը իշխանությունը զիջի: Իշխանությունը նրա համար չէ, որ կամ զիջի, կամ՝ փոխզիջի, կամ՝ նվեր տա»:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Բերման ենթարկվեց ապօրինի զենք կրելու կասկածանքով:
ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի հարավում կործանվել է երկրի ծովային հետեւակի կորպուսի ուղղաթիռը, անձնակազմի չորս անդամները, ենթադրաբար, զոհվել են:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արեւելքում Իրանի ազդեցությանը հակազդելու միջոցները:
Մարտի 31-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1961թ. ծնված Վ.Հ-ն, դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ կինը` 1961թ. ծնված Լ.Հ-ն նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ որոշել է հիշատակի լուսանկար անել:
Միացյալ Նահանգները հրապարակել է Չինաստանից շուրջ 50 միլիարդ դոլար գումարի ներմուծվող այն ապրանքների ցուցակը, որոնց նկատմամբ պլանավորում է 25-տոկոսանոց մաքսեր սահմանել։
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի նորանշանակ պետին ներկայացնելու նպատակով գեներալ-մայոր Կամո Աղաջանյանը անձամբ հանդիպեց ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի անձնակազմի հետ։
ԱՄՆ-ում YouTube ինտերնետ-ծառայության կենտրոնակայանում հրաձգություն է իրականացրել Նասիմ Աղդամ անունով կինը:
Ռուսաստանի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման խոչընդոտներ չկան: Անկարան Մոսկվայի «գերակա եւ շատ հուսալի գործընկերն է»: Այդ մասին, ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը, հայտարարելէ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
Համացանցում աղմուկ բարձրացրած՝ շոկոլադե սալիկի այրման տեսանյութը պարզ քիմիա է և նորմալ երևույթ։
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի և Ստեփանակերտի ոստիկանների գործողությունների դեմ բողոքող Ասյա Խաչատրյանի հեռախոսազրույցը 19-ամյա աղջկա կողմից սխալ է ներկայացվել և մեկնաբանվել:
Ապրիլի 4-ին՝ ժամը 02:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին հանդիպումները: