Բաժիններ՝

Մերկասառույցի պատճառով 15 բեռնատար է կուտակվել

Ապրիլի 4-ին՝ ժամը 02:10-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարոտ-Ծիլքար ավտոճանապարհին կան արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալագյազ-Սպիտակ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով կա մոտ 15 կուտակված բեռնատար, որոնցից 3-ը թեքվել են և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի հատվածը:

Փրկարարներն ուղղել են «Mercedes» մակնիշի 80 MN 033, «ԿամԱԶ» մակնիշի EV 105 RO և «ԿամԱԶ» մակնիշի FS 290 DS պետհամարանիշերով ավտոմեքենաները. ճանապարհը դարձել է երկկողմանի երթևեկելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30