Դավիթ Հարությունյանը ստեղծված իրավիճակում մեկ լուծում է տեսնում

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ երկրում ստեղծված իրավիճակը պետք է կարգավորվի միայն քաղաքական միջոցներով՝ կոնսենսուսի պայմաններում:

«Երկրում ստեղծվել է դժվար իրավիճակ, և այն պետք է կարգավորվի քաղաքական միջոցներով կոնսենսուսի պայմաններում: Իշխանություններն անում են ամեն ինչ խնդրի խաղաղ կարգավորման համար»,- ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասել է Դավիթ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ այլ լուծումը հղի է վտանգավոր հետևանքներով, մասնավորապես փողոցային բողոքի ցույցերի կրկնվելով:

Տեսանյութեր

Լրահոս