Քաղաքական ուժերը մտահոգ են. կրկին ահռելի ծախսեր պետք է անեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու միտքը քաղաքական ուժերի մի մասն այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունել:

Բանն այն է, որ ընտրությունները նաեւ մեծ ծախսեր են ենթադրում, եթե անգամ ոչ ընտրակաշառքի, ապա նախընտրական շտաբներ բացելու, քարոզչական խմբեր պահելու, հեռուստատեսությամբ եթեր գնելու առումով: Իսկ կուսակցությունները, հատկապես, խորհրդարան անցածները, մեկ տարի առաջ էր` ահռելի միջոցներ էին այդ նպատակով ծախսել, եւ որեւէ մեկի մտքի ծայրով անգամ չէր անցել, որ Հայաստանում քաղաքական իրադարձություններն այսպիսի դրամատիկ ընթացք կունենան:

Ընդհակառակը, նրանք հույս ունեին, որ հաջորդ հինգ տարիներին հանգիստ ապրելու են եւ կարողանալու են այդ գումարները ետ բերել: Բայց հիմա հակառակն է: Հավելենք, որ պաշտոնական փաստաթղթերի համաձայն` իշխող ՀՀԿ-ն ՀՀ ԱԺ նախընտրական շրջանում քարոզարշավի վրա ծախսել է 379.9 մլն դրամ: Եւ սա չի ներառում ընտրակաշառքի գումարը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս