Մարզպետը հրահանգել է ահաբեկել ուսուցիչներին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ հսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում՝ թույլ չտալու համար: Նրանց թվում է մարզի Ոսկեհատի գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը, ով ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, եւ նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից:
Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է այն գյուղապետերին, որոնք չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին ու նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: