Բաժիններ՝

Ինչպե՞ս են տեխնոլոգիաները թույլ տալիս օգտագործած մաստակներով ստեղծել կոշիկ

Iamsterdam քաղաքային կազմակերպությունը, Explicit Wear հագուստի դիզայները և Gumdrop-ը միավորվել են, որպեսզի Ամստերդամը դարձնեն ավելի մաքուր: Նրանք պատրաստվում են  օգտագործել քաղաքում թափված օգտագործած մաստակները, որպեսզի ստեղծեն սպորտային կոշիկ:

Gumdrop կամզակերպության տվյալներով՝ ամեն տարի Ամստերդամի փողոցներում թողնում են ավելի քան 1,5 միլիոն կիլոգրամ օգտագործված մաստակ: Ժամանակակից մաստակները ստեղծվում են սինթետիկ կաուչուկից, որը զգալիորեն մատչելի է: Այս մաստակները պահում են իրենց ձևը շատ երկար ժամանակ: Նշվում է, որ հատկապես այդ պատճառով միավորված ընկերությունները ցանկանում են մաքրել Ամստերդամը մաստակներից: Հաճախ մաստակներից քաղաքը մաքրելը շատ ավել թանկ է արժենում, քան հենց մաստակը:

Gumdrop ընկերությունը մշակում է օգտագործված մաստակները, դրանք դարձնում է կաուչուկ և դրանով պատրաստում սպորտային կոշիկի մասեր:

The Verge-ը հայտնում է, որ մաստակի մեկ կիլոգրամից կարելի է ստանալ 4 զույգ սպորտային կոշիկ:

Կարդացեք նաև

Ավելի ուշ ընկերությունը նախատեսում է ստեղծել սպորտային կոշիկների մաստակով պատրաստած ներդիրներ, որպեսզի հաճախորդները կարողանան գնել ոչ թե ամբողջ կոշիկը, այլ միայն ներդիրները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս