«Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևէ մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իրեն վերցնի». Գագիկ Ծառուկյան

Այսօր ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասաց, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու խորհրդարանում:

«Եթե հաղթանակը ժողովրդինն է, որևէ մեկը բարոյական իրավունք չունի այդ հաղթանակն իրեն վերցնի: Ժողովուրդը պետք է որոշի, առաջարկի թեկնածու, ես իմ ամբողջ թիմով՝ մեկ մարդու պես, իմ ձայնը տալու եմ ժողովրդի թեկնածուին: Մենք թեկնածու չենք առաջադրելու»,- Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարեց Գ. Ծառուկյանը:

Դիտակմանը, թե ժողովրդի ներկայացրած թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, Գ. Ծառուկյանն այսպես պատասխանեց. «Ժողովրդի թեկնածուն Նիկոլն է, Սասունն է, Արարատն է, կապ չունի, ում կներկայացնի ժողովուրդը՝ մենք մեր ձայնը կտանք նրան»:

Գ. Ծառուկյանը վստահեցրեց, որ, եթե անգամ ՀՀԿ-ն մտքափոխվի և թեկնածու առաջադրի, իրենք իրենց դիրքորոշումը չեն փոխելու:

Տեսանյութեր

Լրահոս