Բաժիններ՝

Թրամփը Մեծ Բրիտանիա այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդի հետ. Daily Mail

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպում կունենա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ: Այդ մասին ապրիլի լույս 27-ի գիշերը հայտնել է Daily Mail բրիտանական թերթը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն՝ երկու պետությունների ղեկավարների հանդիպումը կարող է կայանալ Բալմորալ շոտլանդական դղյակում՝ թագուհու ամառային նստավայրում, կամ Վինձորի դղյակում՝ բրիտանական միապետների պաշտոնական նստավայրում:

Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 13-ին: Ավելի վաղ Սպիտակ տանը եւ Դաունինգ-սթրիթում հայտնել են, որ նա հանդիպում կունենա Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30