Բնապահպանության նախարարի պարտականությունները դրվել են Էրիկ Գրիգորյանի վրա

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ բնապահպանության նախարարի պարտականությունները  դրվել են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա:

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 152-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես դնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանի վրա»,- ասված է որոշման մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30