Ի՞նչ «ծագում» ունեն «բզբզողները». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի վարչապետացման օրը ԱԺ դռան մոտ նստած Միհրան Հակոբյանին հարցրինք՝ «բզբզում» էիք դռան մոտ, որ հրաբուխները չզարթնե՞ն՝ կանխեք ընդդիմության «սպասվող» հրավառությո՞ւնն ԱԺ-ում։ «Իհարկե` ոչ»:
Իսկ Սերժ Սարգսյանն ի՞նչ նկատի ուներ, երբ ասաց` «հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզացողներ չլինեն»:
«Ասաց այն, ինչ ասաց, ընդ որում՝ ասաց շատ ուղիղ և շատ թափանցիկ»: Ո՞ւմ նկատի ուներ: «Բզբզողներին»: Անունները՝ ի՞նչ «ծագում» ունեն նրանք` գեոքաղաքակա՞ն, նախկին իշխանությո՞ւն, թե՞ ձեր միջից են` ՀՀԿ-ական։ «Բզբզողները հոգնակի թվով էր ասված, ուստի պետք է հասկանալ` միգուցե գեոքաղաքական, միգուցե` մեկ այլ, բայց` հոգնակի, ինչը նշանակում է, որ նրանք շատ են»: Փաստորեն, իրենք եւս մեծամասնություն են, ուրեմն կարող է եւ գան իշխանության։ «Կարողանում են` չե՞ն գալիս»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: