Բաժիններ՝

Շվեդիայում բացվել է ավտոմեքենաներ լիցքավորող առաջին ճանապարհը

Շվեդիայում բացվել է էլեկտրիֆիկացված առաջին ճանապարհը, որը լիցքավորում է իր վրայով շարժվող էլեկտրական փոխադրամիջոցների մարտկոցները: Այդ մասին հայտնել է The Guardian-ը:

Ավտոմայրուղին Շվեդիայի մայրաքաղաքը կապում է Ստոկհոլմ-Առլանդա օդանավակայանի հետ: Տեղամասի երկարությունը կազմում է շուրջ 2 կիլոմետր:

Ճանապարհը բաժանված է 50 մետր երկարությամբ սեկցիաների, դրանց հոսանք է տրվում միայն այն ժամանակ, երբ փոխադրամիջոցը գտնվում է դրանց վրա: Եթե ավտոմեքենան կանգ է առնում, հոսանքն անջատվում է: eRoadArlanda կոնսորցիումի գործադիր տնօրեն Հանս Զելլը պարզաբանում է, որ մակերեւույթի վրա էլեկտրականություն չկա, այն գտնվում է հինգ-վեց սանտիմետր խորության վրա: Նույնիսկ եթե ճանապարհը ողողվի աղի ջրով, մակերեւույթի վրա էլեկտրականության մակարդակը կկազմի 1 վոլտ: Ճանապարհով կարելի է քայլել բոկոտն:

Նրա խոսքով՝ Շվեդիայում կան կես միլիոն կիլոմետր ձգվող ճանապարհներ, որոնցից 20 հազար կիլոմետրն ավտոմայրուղիներ են: Եթե դրանք էլեկտրիֆիկացնեն, դա բավարար կլինի, քանի որ ավտոմայրուղիների միջեւ հեռավորությունը չի գերազանցում 45 կիլոմետրը, եւ էլեկտրամոբիլները կարող են այն անցնել առանց լիցքավորման: Հավելենք, որ Շվեդիայի նպատակն է՝ 2030 թվականին ազատվել ածխածնային վառելիքից ունեցած կախվածությունից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30