Սիրիական բանակը «Ջեյշ ալ Իսլամ» ծայրահեղական խմբավորման հետ համաձայնության է հասել Դամասկոսից 50 կիլոմետր հյուսիս ընկած Դումեյրի շրջանից նրա կազմավորումների դուրսբերման շուրջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է զանգվածային անկարգություններին և անօրինական հավաքներին ակտիվորեն մասնակցած ևս մեկ անձ` Ա. Մ.-ն: Վերջինիս մոտ ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված խուզարկությամբ հայտնաբերվել են 17 մետաղյա ձողեր և 3 փայտե մահակներ:
2018 թ. ապրիլի 17-ի վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավաքի մասնակիցներին՝ շրջափակել կառավարական շենքերը, պետական մարմինները և այլ գերատեսչությունները և այդ եղանակով խափանել դրանց բնականոն գործունեությունն ու կազմալուծել աշխատանքը:
«Եթե ժողովուրդը լիներ օրինազանց, ապա փողոցներում միլիոնավոր մարդիկ պետք է լինեին: Դուք բոլորից լավ գիտեք՝ քանի մարդ է մասնակցում ցույցերին: Բայց, ինչպես ասացի, սա ընդամենը խորհուրդ է, ո՛չ պարտադրանք, ո՛չ դատավաճիռ և ո՛չ էլ մեղադրանք»,- ասաց Ս.Սարգսյանը:
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քվեարկությանը, համաձայն որի՝ 77 կողմ ձայնով ՀՀ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանը, ասաց. «Սրանից հետո ժողովրդական հեղափոխությունը պետք է շարունակվի»:
Երևան քաղաքի ոստիկանության բաժիններ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցելություններից պարզ են դարձել տեղեկություններ, որ մի շարք բաժիններում բերման ենթարկված անձինք պահվում են սահմանված ժամից ավելի։
Ֆրանսիան երկխոսություն կվարի Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Սիրիայում ներառական համապարփակ լուծում գտնելու համար:
Այսօր խորհրդարանում Սերժ Սարգսյանն իր եզրափակից ելույթում անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի ելույթին՝ ասաց.
ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց, որ քննադատական ելույթները հաճախ արդար չեն, և ժամանակն ամեն ինչ ցույց կտա:
Քիչ առաջ ԱԺ-ն 77 կողմ, 17 դեմ, 0 ձեռնպահ ձայներով ՀՀ վարչապետ ընտրեց Սերժ Սարգսյանին:
Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ իրեն ճնշելու համար չեն որդուն բերման ենթարկել։ «Չեմ կարծում, և հետո, իմ որդին խեղճացող չի»,- ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քիչ առաջ վարչապետի ընտրության քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում խնդրեց:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին ընդունել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի պատվիրակությանը՝ հաստատության տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանի գլխավորությամբ:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե տեղեկություններ ունեն, որ իշխանությունը սադրիչների խմբեր է բերել:
«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածուի քվեարկության ժամանակ ազատ է քվեարկելու: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում, ելույթ ունենալով խմբակցության անունից, հայտարարեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
«Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է մեծ հաջողություններ»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` թվարկելով այդ հաջողությունները` Հայաստանն իրականացրեց նախաձեռնող արտաքին քաղաքականություն և դարձավ տարածաշրջանային գործոն, շուրջ մեկ տասնյակ երկրներ ճանաչեցին Ցեղասպանությունը, ՀՀ-ն դարձավ ԵԱՏՄ անդամ, համաձայնագիր ստորագրեց ԵՄ-ի հետ, ՀՀ-ն ամրապնդել է իր անվտանգության համակարգը, և այլն:
Սերժ Սարգսյանը պատասխանեց Արամ Սարգսյանին և Էդմոն Մարուքյանին
Այն նյութը, որն օգտագործել են Պետական հետախուզական վարչության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին եւ նրա դուստր Յուլյային թունավորելիս, տեղ է հասցվել «հեղուկ տեսքով»:
Ապրիլի 13-ին, ժամը 21.00-ին, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բ.Մուրադյան փողոցի թիվ 16 էլեկտրասյան մոտ վրաերթի էր ենթարկել 1951 թ ծնված Անժելա Մովսեսյանին:
ՀՀ զինված ուժերի մարզիկները` ՀՀ ԶՈՒ ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետի ղեկավարությամբ, մասնակցում են ապրիլի 16-ից 21-ը Մոսկվայում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների բարեկամական բանակների «Հրամանատարական մեկնարկներ» առաջնությանը:
ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին նախագահական նստավայրում հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:
«Փաշինյանին չկպնեք». դեռահասը՝ ոստիկաններին:
Առաջնորդը պետք է գլխավորի ընտրական ցուցակը, ցույց տալու, թե ուր է գնալու երկիրը, բայց ՀՀԿ-ի դեպքում առաջնորդը թաքնվել էր ուրիշների թիկունքում: Նման հայտարարություն այսօր ԱԺ հատուկ նիստում արեց «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:
Վարչական իրավախախտում կատարելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկվածների թիվը ժամը 14.00-ի դրությամբ հասել է 80-ի:
ԱՄՆ-ի Ցամաքային զորքերի զրահատեխնիկան շուտով կհանդերձվի «սենսորային վահանով»՝ հրազենով թշնամական կրակից պաշտպանության համար:
2018 թվականի ապրիլի 16-ին Արաբկիրի ոստիկանական բաժնում բերման ենթարկված 32 քաղաքացիներին շարունակում են պահել ոստիկանության բաժնում չնայած այն փաստին, որ վարչական վարույթը իրականացվել է և վերջիններս կարող են լքել ոստիկանության բաժինը, հայտնում են Ընդդեմ իրավական կամայականության հասարակական կազմակերպությունից։
Քիչ առաջ, երբ ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա տանող հատվածը, մի մեքենա փորձեց կառավարության մայթի վրայով անցնել, սակայն ցուցարարները թույլ չտվեցին։ Այդ պահին վեճ ծավալվեց ցուցարարների և վարորդի միջև։
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ավելի քան չորս հազար քաղաքացիներ ցանկություն են հայտնել դառնալու երկրի առաջին տիեզերագնացները:
Պատմությունը կտա անցյալի գնահատականը: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը` ներկայացնելով ապագա Հայաստանի իր տեսլականը:
«Պարո՛ն Սարգսյան, բարի գալուստ լուսավոր Հայաստան: Դուք գալու եք էստեղ, ու մենք էդ հարցերը տալու ենք»,- ասաց Է. Մարուքյանը: