
«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածուի քվեարկության ժամանակ ազատ է քվեարկելու

«Ծառուկյան» խմբակցությունը վարչապետի թեկնածուի քվեարկության ժամանակ ազատ է քվեարկելու: Այս մասին այսօր ԱԺ հատուկ նիստում, ելույթ ունենալով խմբակցության անունից, հայտարարեց խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:
Ըստ նրա` ՀՀԿ-ն իրականացնում է այն ծրագրերը, որոնց մասին որոշ ժամանակ առաջ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը: Մ.Մելքումյանը նշեց, որ ՀՀԿ-ին չի հաջողվել գտնել համատեղ աշխատելու ֆորմուլան, և դա է պատճառը, որ կա ագրեսիվություն. «Քաղաքական գործիչների փորձառությունն ինչո՞ւմ է կայանում: Որ կանխատեսեք այս դեպքերը և ժողովրդի հետ ընթացիկ աշխատեք»:
«Ժողովուրդը պահանջում է աշխատանք և արդարություն»,- ասաց Մ.Մելքումյանը: