Նկատի ունենալով նման գործողությունների հետևանքները՝ հավաքի վայրում գտնվող լրագրողներին կոչ է արվում ողջամիտ հեռավորություն պահպանել հավաքի մասնակիցներից:
Երևանից այսօր ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի վարչական իրավախախտումներ կատարելու կասկածանքով:
Եվրոպայի շախմատի կանանց անհատական առաջնությունում կայացան 8-րդ տուրի պարտիաները:
Ապրիլի 17-ի` ժամը 9։00-ի դրությամբ, Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։
Սիրիական բանակի հակաօդային պաշտպանության միջոցները կարողացել են լույս ապրիլի 17-ի գիշերը դիմագրավել է երկու հրթիռահարվածները Հոմսի նահանգի Շայրաթի եւ Դամասկոսից 50 կմ հյուսիս գտնվող Դումեյրի օդանավակայաններին:
Ցուցարարները Մաշտոցի պողոտայից փողոցները փակելով իջնում են դեպի Խանջյան փողոց։ Այս պահին փակ են Մաշտոց-Պուշկին, Պուշկին-Տերյան խաչմերուկները, Սախարովի հրապարակը, Վարդանանց փողոցը։
Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) փորձագետները, որոնք ժամանել են Սիրիա՝ այդ երկրի Դումա քաղաքում քիմիական զենքի հնարավոր կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը հետաքննելու համար, հույս ունեն ենթադրյալ պատահարի վայր այցելել ապրիլի 18-ին:
Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է.
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը երկօրյա այցով Սյունիքի մարզում էր: Այցի նպատակն էր մարզի ոլորտի պատասխանատուների և ֆերմերների հետ քննարկել գյուղատնտեսության բնագավառում ընթացիկ խնդիրները և ներկայացնել նախարարության նոր ծրագրերն ու նախաձեռնությունները:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 17-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի որոշ պետական բուհեր դռները փակում են ուսանողների առաջ, ամեն կերպ արգելում և ճնշում են գործադրում նրանց վրա, որ չմասնակցեն բողոքի ակցիաներին, Ամերիկյան համալսարանում այլ գործելաոճ են որդեգրել»:
1) Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ուշադրությամբ հետևում է դրանց ընթացքին:
Ճանապարհային ոստիկանությունը Երևանում ուժեղացված ծառայություն է իրականացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ոստիկանները խիստ հսկողության տակ էին վերցրել բոլոր պետական շենքերը՝ կառավարություն, ԱԺ, նաև՝ ՀՀԿ գրասենյակ:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանը առաջիկայում կվավերացնի պայմանագիր, ըստ որի Ղրղզստանը ևս միանում է Եվրասիական տնտեսական միության Մաքսային միությանը: Այս պայմանագրով վերանայվում են անդամ պետությունների կողմից հավաքագրված մաքսատուրքերի ընդհանուր գումարից ստացվելիք գումարի մասնաբաժինները:
«Նախօրոք մշակված բեմադրություն է։ Թե ում կողմից, հետաքննությունը կպարզի։ Երբ սահմանադրական բարեփոխումներ էին անցկացվում, նույն Նիկոլ Փաշինյանը բողոքի նման ցույցեր չէր անում»։
Երևանում կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ երկու կողմից փակել են Խանջյան փողոցից Տիգրան Մեծ մտնող` դեպի Ամիրյան փողոց տանող հատվածը: Նրանք երկու կողմից արգելափակել են փողոցը` տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:
2018 թվականի ապրիլի 13-ից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հավաքը իրականացվել է Երևան քաղաքի ճանապարհները դիտավորությամբ փակելու, կազմակերպությունների բնականոն գործունեությանը խոչընդոտելու, կենսական նշանակության տրանսպորտային հանգույցները շրջափակելու և տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար անելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին չենթարկվելու, վերջիններիս նկատմամբ բռնի գործողություններ կատարելով զանգվածային անկարգությունների դրսևորումներով:
«Քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ մահափորձ նախապատրաստելու առթիվ քրեական գործով, որն, ի դեպ, արդեն ուղարկվել է դատարան, լուրջ բացահայտումներ են եղել:
Ապրիլի 17-ին, ժամը 07:08-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի և Մնջոյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հավաքի մասնակիցներին կոչ արեց շրջափակել տրանսպորտը, փակել փողոցները, մտնել պետական գերատեսչությունների շենքեր և տեղում կազմակերպել նստացույցեր:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն առավոտյան «Իմ քայլը» ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին հանձնեց ոստիկանության՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքը դադարեցնելու մասին ոստիկանության պաշտոնական ծանուցումը, որը կազմված է «Հավաքների մասին» օրենքի դրույթներին համապատասխան:
Ապրիլի 17-ին, ժամը 05:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 1-ին շղթայի թիվ 38 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից և Ֆրանսիայի հրապարակից:
Հայաստանի ոստիկանությունը 16.04.2018թ. որոշում է կայացրել դադարեցնել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքը և պահանջել է հավաքի ղեկավարից այդ մասին անմիջապես տեղեկացնել հավաքի մասնակիցներին։
Ապրիլի 16-ին, ժամը 21:56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չեխովի փողոցի թիվ 10/1 շենքի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Իմ քայլը» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձեցին փակել Երևանի կոնյակի գործարանին հարող Աթենքի փողոցը:
Կեսգիշերին մոտ փակված են, մասնավորապես, Աթենքի փողոցի՝ Երևանի կոնյակի գործարանին հարող հատվածը, Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա, Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց, Մաշտոցի պողոտա-Պուշկինի փողոց, Աբովյան-Սայաթ Նովա, Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկները:
Հայդարաբադ քաղաքից յոթնամյա ալպինիստ Սամանյու Փոթուրաջուն բարձրացել է Կիլիմանջարո լեռը, որն ամենաբարձրն է Աֆրիկայում:
DokuNaut նիկի ներքո ներկայացող գերմանացի բլոգերը յոթ տարի նկարահանել է սեւ կարապների, որոնք տեղի պարկում հարձակվում էին մարդկանց վրա: