Բաժիններ՝

«Երբեմն պետք է ժամանակին կանգ առնել՝ ինքդ քեզ չվնասելու համար». Կանը՝ Բուֆոնի մասին

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապայ Օլիվեր Կանը խոսել է Իտալիայի ազգային հավաքականի արդեն նախկին և Թուրինի «Յուվենթուսի» ներկայիս դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի մասին՝ նշելով, որ նա չկարողացավ ճիշտ ժամանակին հեռանալ ֆուտբոլից:

«Դա շատ կարևոր հարց է: Պետք է գտնել ճիշտ ժամանակը կարիերան ավարտելու համար: Գուցե Բուֆոնը չլիներ Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում կամ Իտալիայի հետ չլիներ ԱԱ-18-ի եզրափակչի համար պայքարում, եթե լիներ բազում ռեկորդների ու Չեմպիոնների լիգայի հաղթող:

Երբեմն պետք է ժամանակին կանգ առնել՝ ինքդ քեզ չվնասելու համար: Լամը, օրինակ, դա շատ լավ է հասկացել:

ԱԱ-2006-ի երրորդ տեղի հետ խաղից հետո ինձ համար արդեն պարզ էր, որ հեռանալու ժամանակն է: 2008 թվականից հետո ես դեռ կարող էի խաղալ 2-3 մրցաշրջան, բայց ո՞ւմ էր դա պետք: Ինչ-որ պահի պետք է որոշում կայացնել:

Բուֆոնի կարիերան չի կարող գնահատվել այս կարմիր քարտով, կամ՝ Չեմպիոնների լիգան չհաղթելու փաստով: Նա եղել է Աշխարհի չեմպիոն և համաշխարհային կարգի դարպասապահ: Դա պետք է հաշվի առնել»,- նշել է Կանը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս