Բաժիններ՝

Լավագույն տեսախցիկն ունեցող 10 սմարթֆոնները՝ ըստ DxOMark-ի

DxOMark հարթակը, որին վստահում են շատ պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, թարմացրել է լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների տասնյակը: Այս անգամ լավագույնների ցանկում շատ են Huawei-ի սմարթֆոնները:

Huawei P20 Pro – 109 միավոր

Այս սմարթֆոնը գերազանցել է մյուսներին առնվազն 10 միավորով: Այն ունի եռակի տեսախցիկ, 4K-ով տեսանյութեր նկարելու հանրավորություն: Սմարթֆոնն առաջին հորիզոնականն է գրավել ռեսուրսի բոլոր մասնագետների կարծիքով: Այն կարողացել է ստիպել զիջել դիրքերն անգամ Google Pixel 2-ին, որը նախորդ տարի բացարձակ առաջատար էր:

Կարդացեք նաև

Huawei P20 – 102 միավոր

Չնայած այն բանին, որ այս մոդելն իր տեխնիկական նկարագրով շատ է զիջում P20 Pro-ին, այն մեծ առավելություն ունի մյուս սմարթֆոնների նկատմամբ:

Samsung Galaxy S9 Plus – 99 միավոր

Samsung-ի ներկայացրած այս մոդելը միանգամից իր տեղը գրավեց լավագույն տեսախցիկն ունեցող սմարթֆոնների շարքում: Այն աչքի է ընկնում ոչ միայն լուսանկարների շատ բարձր որակով, այլև թույլ է տալիս նկարել տեսանյութեր  4K հզորությամբ և 60 կադր մեկ վայրկյանում արագությամբ:

Google Pixel 2 – 98 միավոր

Այս տարի Google-ի ներկայացրած սմարթֆոնը մի փոքր զիջել է դիրքերը, բայց դեռևս համարվում է լավագույններից մեկը:

Տեսախցիկը կարողանում է ստանալ որակյալ պատկեր լուսավորության բոլոր մակարդակներում, արագ և հստակ կարգավորում է ֆոկուսը, պահպանում է սպիտակի հավասարակշռությունը թե՛ սենյակում, թե՛ դրսում: Սմարթֆոնը հատկապես հարմար է տեսանյութեր նկարելու համար:

iPhone X – 97 միավոր

Apple-ի ներկայացրած մոդել գերազանցում է շարքի մյուս սմարթֆոններին: Վերջինիս  տեսախցիկն ունի կադրը մոտեցնող համակարգ, որը լավագույններից է այս հնգյակում:

DxOMark-ում վստահ են, որ iPhone X-ը լավագույնս է կիրառել HDR համակարգը:

DxOMark-ի վարկածով լավագույն 10-յակում տեղ են գտել նաև՝

Huawei Mate 10 Pro – 97 միավոր

Xiaomi Mi MIX 2S – 97 միավոր

Xiaomi Mi MIX 2S – 97 միավոր

Apple iPhone 8 – 92 միավոր

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս