
Վաղաժամ մահվանից խուսափելու անխափան միջոց է գտնվել

ԱՄՆ-ի Սթենֆորդի համալսարանի հետազոտողները պարզել են, որ չափավոր ֆիզիկական ակտիվությունն զգալիորեն նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդություններից վաղաժամ մահվան վտանգը նույնիսկ այն մարդկանց մոտ, ովքեր դրան ենթակա են ծնվելու օրվանից: Այս մասին հաղորդվում է MedicalXpress-ի մամուլի տեղեկագրում:
Գիտնականները վերլուծել են Biobank-ում երկարաժամկետ հետազոտության ընթացքում 482 հազար մարդկանցից հավաքված տվյալները: Կամավորները նշել են իրենց ֆիզիկական ակտիվության մակարդակը, նաեւ չափել են նրանց դաստակի մկանների ուժը եւ մարմնի զանգվածը: Բացի դրանից, 468 հազար մասնակիցներ անցել են գենետիկական թեստեր:
Պարզվել է, որ ակտիվ ապրելակերպը նպաստել է սրտասնույց անոթների հիվանդության, ինսուլտի եւ նախասրտերի թելիկախաղի զարգացման հավանականության նվազեցմանը: Այն մարդկանց մոտ, ովքեր գենետիկորեն հակված են սիրտ-անոթային համակարգի աշխատանքի խանգարմանը, կանոնավոր ֆիզիկական վարժությունները նպաստել են 49 տոկոսով սրտի իշեմիկ հիվանդության եւ 60 տոկոսով նախասրտերի թելիկախաղի վտանգի նվազեցմանը: