«Ամենաընդդիմադիր ընկալվող քաղաքական գործիչը Ժիրայր Սէֆիլյանն է». Gallup
ՀՀ քաղաքացիների համար անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն ընկալվում է՝ որպես ամենաընդդիմադիր քաղաքական գործիչը: «Gallup International» ասոցիացիայի Հայաստանում լիիրավ անդամ MPG ՍՊԸ-ն 2018 թվականի մարտի 22-30-ն իրականացրել է սոցիալական հետազոտություն ՀՀ ողջ տարածքում:
Հարցումներին մասնակցել է 1120 մարդ: Քաղաքացիներին խնդրել են 1-5 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանո՞վ են հետևյալ քաղաքական գործիչներն ընդդիմադիր, որտեղ 1-ը նշանակում է՝ ընդհանրապես ընդդիմադիր չէ, 5-ը՝ շատ ընդդիմադիր է: Ժիրայր Սէֆիլյանը ստացել է ամենաբարձր՝ 4.5 բալը, Նիկոլ Փաշինյանը՝ 4.3, Էդմոն Մարուքյանը՝ 4.2, Լևոն Զուրաբյանը և Զարուհի Փոստանջյանը՝ 4.0, Արամ Մանուկյանը՝ 3.9, և այլն:
Ամենացածր բալերը ստացել են Ռոբերտ Քոչարյանը և Արթուր Բաղդասարյանը: Ռ. Քոչարյանը ստացել է 2.4 բալ, Ա. Բաղդասարյանը՝ 2.6: