Բաժիններ՝

Մարդու նախնիները երկու ոտքով են քայլել արդեն ավելի քան 4 մլն տարի առաջ. գիտնականներ

Մարդու նախնիները կարող էին երկու ոտքով քայլել ավելի քան 4 միլիոն տարի առաջ, այսինքն՝ էվոլյուցիայի մասին բոլորի կողմից ընդունված պատկերացումից շատ ավելի շուտ:

Այդ մասին վկայում են Նյու Յորքի համալսարանի մասնագետ Էլայն Կոզմայի հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսում: Մինչեւ 4,4 միլիոն տարեկան Արդիպիտեկուս ռամիդուսի (Ardipithecus ramidus) կմախքի մնացորդների տարրալուծումը ցույց է տվել, որ այդ հնադարյան հոմինիդը կարող, էր, ինչպես մարդը, քայլել երկու ոտքով:

Գիտնականներն ավանդաբար կարծում են, թե մարդկանց հնադարյան նախնիներն, ինչպիսիք են ավստրալոպիտեկ Լյուսին, որն ապրել է 3,1 միլիոն տարի առաջ, ընտելացած չէին երկու ոտքով քայլելուն, քանի որ տակավին շարունակում էին ապրել առավելապես ծառերի վրա:

Անտրոպոգենեզի տեսության համաձայն՝ ուղիղ քայլող մարդը կամ Homo erectus-ը հայտնվել է 1,4 միլիոնից մինչեւ 500 հազար տարի առաջ ընկած ժամանակաշրջանում: Իր հերթին նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ երկու ոտքով քայլելու ունակությունը չի փոխարինել հնադարյան կաթնասունների մյուս ունակություններին, այլ զարգացել էզուգահեռաբար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30