Բաժիններ՝

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներե նույնիսկ չեն մտածում Նեյմարի հեռանալու մասին, դա անհեթեթություն է

ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է փարիզյան ակումբի հարձակվող Նեյմարի հնարավոր տեղափոխության մասին շշուկները:

«Նեյմարի տեղափոխությունը գալիք ամռա՞նը: Մենք նույնիսկ չենք մտածում նման տարբերակի մասին, որովհետև դա բացարձակ անհեթեթություն է: Այդ տեղեկությունը տարածել են, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը մեր թիմում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Le Figaro-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Նեյմարին հաջորդ ամռանը կարող է ձեռք բերել Մադրիդի «Ռեալը»: Բրազիլացին դիտարկում է նաև «Բարսելոնա» վերադառնալու տարբերակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս