ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ 2017թ. ներդրումների և ՀՆԱ աճին: Նա չհամաձայնեց այն պնդումների հետ, թե սոցիալական վիճակը վատացել է:
Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հարց ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Մկրտչյանների ընտանիքին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, hայ կինոարվեստի երախտավոր Ալբերտ Մկրտչյանի մահվան կապակցությամբ:
Փետրվարի 28-ին, ժամը 3.45-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ օպերատիվ խմբի կողմից Փարիզ-Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1968 թ. ծնված Արմեն Բ.-ն:
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Արեւելյան Գութայից «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման զինյալների դուրսբերումը:
WYG խորհրդատվական ընկերության կողմից ներկայացված Երեւանի նոր երթուղային ցանցը կհամապատասխանի միջազգային նորմերին:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, հանրապետությունում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտներում որակյալ կրթության ապահովման, այդ նպատակով նաև նորարարական ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, նախարարության գերակա խնդիրներն ու 2018թ. ծրագրերը:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017 թվականի ՀՆԱ-ի (կամ տնտեսական) իրական աճի ցուցանիշը՝ 7.5%։
«Ինքն ասել է իր կարծիքը, իր ցանկությունը: Ես այդպես եմ գնահատում: Իսկ իրավիճակը ինչ կլինի, մենք դեռ կտեսնենք, և կտեսնենք՝ մեր քաղաքական դաշտը, տնտեսական զարգացումն ինչ է պահանջում և ինչ փոփոխություններ կլինեն»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանը:
ԱԺ պատգամավոր, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ՀՀՇ վարչությունը քննարկել է ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանի թեկնածությունը և որոշում է ընդունել կողմ արտահայտվել նրան։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի գրասենյակից գողություն կատարած անձի ինքնությունը:
Զանգվածային բողոքի մասնակիցները, որը Սկոպիեում ընթանում է Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը եւ պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը:
Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը երկրորդ ժամկետով ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փետրվարի 28-ի լիագումար նիստում ընդունել է Սումգայիթ քաղաքի հայ բնակչության կոտորածի 30–րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն:
Փետրվարի 15-ին Դավթաշենի կամրջից դստեր հետ ինքնասպանություն գործած մոր նկատմամբ նշանակվել է հետմահու դատահոգեբանական փորձաքննություն։
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ դեղատներից դեղերի բաց թողնման կարգի փոփոխությանը՝ ընդգծելով, որ դեղատներում խուճապային վիճակ է ստեղծվել.
Միացյալ Նահանգների վարչակազմը Boeing կորպորացիայի հետ համաձայնության է եկել երկու մարդատար ինքնաթիռների գնման շուրջը, որոնք նախատեսված են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի համար:
Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում 2017 թվականին իրականացված ներդրումային ծրագրերի վերաբերյալ հաշվետվությունը՝ ըստ ոլորտների և ֆինանսական աղբյուրների:
Այսօր Ազգային ժողովում ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն ընտրվեց Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
Stratolaunch Systems նախագծի ղեկավարներից մեկը` Պոլ Ալենը թվիթերյան իր էջում հրապարակել է Stratolaunch ինքնաթիռի փորձարկման տեսագրությունը:
Այսօր՝ Սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի օրը, ԱԺ-ում քննարկվում է Սումգայիթյան ջարդերը դատապարտող ԱԺ հայտարարության նախագիծը:
Փետրվարի 27-ին Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ…
Այսօր ԱԺ-ում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության կապակցությամբ ԱԺ նիստերի դահլիճում սկսված մեղադրանքները շարունակվեցին խորհրդարանի միջանցքում` ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության ժամանակ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 27-ից 28-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքերն էլ բացահայտվել են։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը 96 կողմ և 2 դեմ ձայներով ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի առաջին անդամի պաշտոնում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Պապ Եփրեմյանը «Արմավիր» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալին դրդել է կազմել և իրեն հանձնել պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող կեղծ էպիկրիզ, որը ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն` շարային ծառայությանը պիտանի ճանաչվելու նպատակով:
2017 թ. դեկտեմբերի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում 1973 թ. ծնված Ալինա Ա.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.40-ի սահմաններում, դիմակավորված երկու անձ մուտքի դուռը թակելով մտել են իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը և ոտքերը, դանակի սպառնալիքով պահանջել են գումար, հետո բնակարանից հափշտակելով տարբեր տեսակի ոսկյա զարդեր, բիժուտերիա, մուշտակ և 60.000 դրամ` դիմել են փախուստի` պատճառելով 2.000.000 դրամի վնաս: