Մաքսային ոլորտի համագործակցությանն առնչվող փաստաթղթեր են ստորագրել

Փետրվարի 27-ին Երևանում անցկացված հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության նախագահ, էկոնոմիկայի և ֆինանսների փոխնախարար Ֆորուդ Ասգարին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային վարչության միջև ապրանքների մաքսային տարանցում ընթացակարգով փոխադրումների դյուրացման վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

Իրանցի գործընկերներին ներկայացվել է նաև «ԱՏԳ իրականացման հիմնական սկզբունքները ԵԱՏՄ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ» խորագրով շնորհանդեսը: Այնուհետև Իրանի պատվիրակությունը շրջել է ՊԵԿ մոնիթորինգի կենտրոնով, ծանոթացել կառավարման էլեկտրոնային համակարգի, ընդհանրապես, Հայաստանի մաքսային ծառայության գործունեության առանձնահատկությանը:

Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս