Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում քննարկվում է «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական զեկուցող, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն ասաց, որ օրենքում փոփոխություններ կատարելը պայմանավորված է Սահմանադրության փոփոխությամբ, ինչպես նաև միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու համար:
Իրանը նոր մշտական ռազմակայան է ստեղծել Սիրիայում, որտեղ գտնվում են հրթիռներ պահելու համար նախատեսված անգարներ:
Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցին Վաշինգտոնի հայ համայնքը բողոքի ցույց կազմակերպեց ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջեւ՝ կոչ անելով ճանաչել եւ վերջ դնել անմեղ քաղաքացիների սպանություններին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան եւ ավագ խորհրդականը՝ Ջարեդ Քուշները, զրկվել է ամենօրյա հետախուզական ամփոփագրին ծանոթանալու հնարավորությունից, որը Միացյալ Նահանգների ղեկավարի համար կազմվում է հատուկ ծառայությունների կողմից եւ բովանդակում է ամենաարժեքավոր գաղտնի տեղեկությունները:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է փետրվարի 26-ին Երևանում տեղի ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի անտանգության աշխատակցի կողմից Hyundai-ի և մեկ այլ վարորդի կողմից Mercedes-ի բախումը, որի ժամանակ վարորդները միմյանց էին մեղադրում տեղի ունեցած վթարում։
ԱԺ-ում մեկնարկել է Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը: ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ներկայացրել են Գագիկ Հարությունյանի, Գևորգ Դանիելյանի, Լիպարիտ Մելիքջանյանի, Հայկ Հովհաննիսյանի և Սերգեյ Մեղրյանի թեկնածությունները:
Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ցուցադրել է Արցախում ծառայության մեջ գտնվող հայ զինվորի լուսանկարով իր շապիկը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարությանը, թե Երևանն ադրբեջանական ժողովրդի պատմական տարածքն է՝ կարևորելով բորբոքիչ հայտարարություններից զերծ մնալը:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Ահմեթ Յըլդըրըմը և Իբրահիմ Այհանը զրկվել են պատգամավորական մանդատներից:
Մարիբիռնոնգ քաղաքում (Մելբուռնի արեւմյան արվարձան) սկսել են այրվել Ավստրալիայի պաշտպանության նախարարության լքված պահեստները:
Վաշինգտոնի շրջանում տեղակայված ամերիկյան ռազմակայանում 11 մարդ է տուժել այն բանից հետո, երբ նամակ են բացել վարչական շենքում:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Ժամը 10:30-11:30-ը կկայանա Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամների ընտրության քվեարկությունը:
Սիրիական բանակի մարտիկները եւ աշխարհազորայինների ջոկատները փետրվարի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներին դուրս են մղել Դամասկոսի մերձակա Հոշ Էդ Դավահիրի շրջանից։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 21-ին Սերժ Սարգսյանի հրամանով ՀՀ վարչական դատարանի նախագահ նշանակվեց Աղասի Դարբինյանը, որը Վանաձորի նախկին քաղաքապետ Սերգեյ Դարբինյանի որդին է: Ինչեւէ:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի որոշումների պատճառով:
Փետրվարի 28-ին՝ ժամը 05:19-ին, տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը դուրս է եկել ATP 500 մրցաշարի 1/8 եզրափակիչ:
Երուսաղեմի Քրիստոսի Հարության տաճարը (հայտնի է նաեւ որպես Տիրոջ Գերեզմանի տաճար) փետրվարի 28-ին տեղական ժամանակով 04:00-ին (Երեւանի ժամանակով 06:00-ին) բացվել է այն բանից հետո, երբ այն երեք օր փակ էր ի նշան Երուսաղեմի իշխանությունների հարկային քաղաքականության դեմ բողոքի:
«Փաստ» թերթը գրում է. «Փետրվարի 26-ին, Մառնեուլ քաղաքում Վրաստանի նախագահ Մարգելաշվիլին ադրբեջանցիների հետ հանդիպում էր ունեցել «Ազատությունից մինչև անկախություն՝ հանրապետության 100 տարի» համընդհանուր վրացական քարոզչական գործընթացի շրջանակներում:
«Հրապարակ» թերթը գրում է. «ՍԴ նախագահ, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդ Գագիկ Հարությունյանից հետաքրքրվեցինք, թե ինչ երաշխիք, որ ԲԴԽ-ն ազատ ու անաչառ կառույց կլինի՝ ապահովելով դատական համակարգի անկախությունը, երբ իր սահմանադրական որոշումները հավատ չեն ներշնչում, բացի այդ՝ խնամիական կապեր ունի Սերժ Սարգսյանի հետ, ազգուտակն էլ բարձր պաշտոնների է տարբեր ոլորտներում։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի վերջին օրերի կադրային նշանակումները սյուրռեալիզմի ժանրից էին. նրանց պաշտոնավարման ավարտին մնացել է մեկ ամիս, բայց սա չի խանգարել, որ երկուսն էլ համալրեն իրենց խորհրդականների՝ առանց այն էլ մեծ բանակը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 28-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը վստահ է, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել:
«Հրապարակ» թերթը գրում է. ««Հոգեւոր Հայաստանը» մեկուկես տարվա ընդմիջումից հետո երեկ համաժողով էր հրավիրել՝ «Արժեւորելով համազգային զարթոնքի 30-ամյա դասերը․ համաժողովն առավել կարեւորում է նոր համազգային զարթոնքի հրամայականը» խորագրով։
Փետրվարի 27-ին՝ ժամը 20:01-ին, ահազանգ է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ, մինչ ԱԺ-ում ՍԴ նախագահ, բարձրագույն դատական խորհրդի թեկնածու Գագիկ Հարությունյանը պատասխանում էր պատգամավորների հարցին՝ արդյո՞ք Հայաստանում քաղբանտարկյալներ կան, մինչ օրս ընտրությունները կեղծվե՞լ են, թե՞ ոչ եւ այսպես շարունակ, ԱԺ պատգամավորներից ոմանք իրենց սեփական զբաղմունք էին գտել` կայքերում մոնիթորինգ անցկացնելով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված է «զինագործների» ամսվա լավագույն ֆուտբոլիստների թեկնածուների ցուցակում:
ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ԲՀԿ-ական ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է, թե այլեւս չի զբաղվում քաղաքականությամբ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ադրբեջանական մամուլը դարձյալ հեղեղված է Արգենտինայի հավաքականի և «Բարսելոնի» առաջատար ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի մասին լուրերով:
Փետրվարի 28-ին՝ ժամը 03:54-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: