Բաժիններ՝

Մարտը կսկսվի տեղումներով. եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, մարտի 2-ի գիշերը և առավոտյան ժամերին,մարտի  4-5-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մարտի 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, մարտի 1-2-ը, 4-5-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 2-ին, 3-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով, 3-ի ցերեկը, 4-5-ը նույնքան կբարձրանա:

Երևան քաղաքում`

Փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 2-ի ցերեկը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին՝ ուշ երեկոյան, 2-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում են տեղումներ քաղաքի բարձրադիր հատվածներում, գիշերը՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով: 4-5-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Մարտի 1-2-ը, 4-5-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի մարտի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 19.00C ( 2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -12.30C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 2.40C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս